2967 դիտում
18:37 11-06-2014
Ես մեր պատգամավորներին հարգում եմ, իսկ կին պատգամավորներին՝ մի քիչ առավել. Հովիկ Աբրահամյան
Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր` հունիսի 11-ին, կառավարության հարց ու պատասխանի ժամանակ մինչև իր հարցը հնչեցնելը խնդրեց, որպեսզի իր հարցին պատասխանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչից հետո, ներկայացնելով «Կոնտինենտ տեքստ» լուծարված կարի արտադրամասի շուրջ 150 աշխատակիցների նամակը, ասաց, որ արտադրամասը ոչ միայն լուծարվել է, այլև չեն վճարել նրանց ախատավարձերը և փոխանցելով արտադրամասի նախկին աշխատակիցների խնդրանքը վարչապետին՝ առաջարկեց նրան քայլեր ձեռնարկել արտադրամասի վերաբացման և աշխատավարձերի վճարման ուղղությամբ:
Հովիկ Աբրահամյանն անձամբ պատասխանեց Լյուդմիլա Սարգսյանի հարցին՝ նշելով. «Դուք գիտեք, որ ես պատգամավորներին շատ եմ հարգում, իսկ կին պատգամավորներին՝ մի քիչ առավել: Ես կխնդրեի նրանց գրավոր նամակը փոխանցել մեզ և խոստանում եմ, որ կփորձենք խնդրին լուծում տալ: Ինչպես գիտեք, ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում»:
Այնուհետ դիմելով դահլիճում ներկա գտնվողներին՝ վարչապետն ասաց. «Հիմնավոր ծիծաղը հարցը կլուծի, բայց անհիմն ծիծաղով հարց չենք լուծի»:
Նմանատիպ նյութեր
3658 դիտում
18:44 27-02-2014
Մենք մեր երկրի առաջին նախագահին շատ ենք հարգում և դատելու ցանկություն չունենք. Հովիկ Աբրահամյան
2802 դիտում
18:04 17-12-2015
Ջեյմս Մաքլեյն. Կլոպին հարգում եմ, բայց նա մի քիչ ապուշ է. տեսանյութ
Այս բաժնից
1663 դիտում
20:12 11-01-2025
«Ես 18 տարեկա՞ն եմ»․ Մալենան նշել է 18-ամյակը
958 դիտում
10:36 11-01-2025
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է
1480 դիտում
15:48 10-01-2025
Ուղղակի խոսել են, քաշքշուկ չի եղել. Հակոբ Սիմիդյանը՝ Ղալումյանի ու Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին