211652_close_icon
views-count39521 դիտում article-date 10:04 21-09-2015

Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. ՊՆ աշխատակցին 2 օր փնտրելուց հետո դին հայտնաբերել են «Բոչկի ձոր» կոչվող հատվածում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողների հետ որոնողական աշխատանքների արդյունքում Սիսիանի տարածաշրջանի «Բոչկի ձոր» կոչվող հատվածում հայտնաբերել են Սիսիան քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ, 26-ամյա Սուրեն Դավթյանի դին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ոստիկանության Սիսիանի բաժին հայտարարություն էր տվել Ս. Դավթյանի հայրը և հայտնել, որ որդին 1 օր առաջ դուրս է եկել տանից և տեղեկություններ չունեն նրա գտնվելու մասին: Արդեն որոնողական աշխատանքների արդյունքում նշված ձորում հայտնաբերվել է Ս. Դավթյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 DQ 538 համարանիշի ավտոմեքենան, որը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80-100 մետր շրջվելով հայտնվել ձորում: Այս պահին դեպքի վայր ժամանած Սիսիանի ոստիկանները՝ բաժնի պետ Գուրգեն Բեգլարյանի գլխավորությամբ, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ փորձում են դին դուրս բերել ձորից: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ Արման Նշանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես կառավարման դասակի հրամանատար: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, ավտոտեխնիկական, հետքաբանական, մատնադրոշմային և այլն: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ձորից դուրս բերելուց հետո տեղափոխվելու է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին