211652_close_icon

Բարաք Օբաման 1-ամյա Բենջամինին շնորհավորել է 101-ամյակի կապակցությամբ

views-count2566 դիտում article-date 22:00 19-09-2015
ԱՄՆ նախագահի աշխատակազմը Յուտա նահանգի ընտանիքներից մեկին սխալմամբ շնորհավորական նամակ է ուղարկել՝ երեխային շնորհավորելով 101-ամյակի կապակցությամբ, մինչդեռ երեխան դեռ մեկ տարեկան է: ԱՄՆ նախագահը, իր շնորհավորական նամակումնշել է, որ Բենջամինը ամերիկյան պատմության անմոռանալի մասն է, որ նման մարդիկ երկրին կօգնեն մեծ հաջողությունների հասնել, հաղորդում է NBC news-ը: Երեխայի ծնողները տարակուսել են և մտածում են, որ հավանաբար շփոթմունք է տեղի ունեցել, և նամակը սխալմամբ է իրենց հասել:

Նմանատիպ նյութեր