Բարաք Օբաման շնորհավորել է մոլորակի կանանց՝ Մարտի 8-ի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է մոլորակի կանանց՝ միջազգային օրվա առթիվ:
Սպիտակ տան հրապարակած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ այսօր աշխարհում կանանց դերը չափազանց մեծ է բոլոր ոլորտներում, իսկ առանց նրանց՝ տնտեսությունը կփլուզվի, քաղաքական համակարգերը կվատթարանան, իսկ ընտանիքներն ուղղակի կքանդվեն: