Ինչպես է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 20 տարի անց դիմավորում եղբորը. տեսանյութ
Համացանցում հայտնված տեսանյութում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպում է իր եղբորը 20 տարի չտեսնելուց հետո: Տեսանյութը նկարահանված է 2008 թվականի ընտրություններից առաջ, երբ Մարկը որոշել էր այցելել մեծ եղբորը:
Օբամաներն առաջին անգամ հանդիպել են 1988 թվականին Քենիայում: Նշենք, որ նրանք հարազատ են հոր կողմից, Մարկը ծնվել է Բարաքի ծնողների ամուսնալուծվելուց հետո, երբ հայրն ամուսնանում է 2-րդ անգամ: