Իրանում հեղեղումներն առնվազն 10 մարդու կյանք են խլել
Առնվազն 10 մարդ է մահացել Իրանի մի քանի նահանգներում հորդառատ անձրևների առաջացրած հեղեղումների հետևանքով, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Իրանի պետական հեռուստաալիքին:
Միայն 6 մարդ զոհվել է մայրաքաղաք Թեհրանից դեպի հարավ-արևելք ընկած Փաքդաշթ քաղաքով անցնող գետի մոտ, երբ այն սկսել է անսպասելիորեն վարարել: Եվս 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մահացել են Հորմոզգան նահանգում:
Ընդհանուր առմամբ հեղեղումներ են տեղի ունեցել Իրանի 31 նահանգներից 10-ում: