Եմենում ահաբեկչական պայթյունը առնվազն 2 տասնյակից ավելի մարդու կյանք է խլել
Առնվազն 22 մարդ է զոհվել Եմենի Ադեն քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական 3 պայթյունների հետևանքով:
Ինչպես հաղորդում է BBC-ն, պայթյունների զոհ են դարձել նաև խաղաղ բնակիչներ: Վիրավորվել է մի քանի տասնյակ մարդ, որոնց մեջ երեխաներ և կանայք կան:
Պայթյունները որոտացել են քաղաքի հսկիչ-անցակետերում: Նրանցից մեկն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, որը շտապօգնության մեքենան վարել է դեպի անցակետը: Մյուս 2 պայթյունները իրականացվել են Սաուդյան Արաբիայի կողմից օգտագործվող ռազմաբազա տանող ճանապարհին:
Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: