Իրաքում ահաբեկչական պայթյունները առնվազն 15 մարդու կյանք են խլել
                        Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և նրա մերձակա շրջաններում  տեղի ունեցած ահաբեկչական մի շարք պայթյունների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, հաղորդում է BBC-ն:
Մահապարտ-ահաբեկիչներից մեկը առավելապես շիաներով բնակեցված Շաաբ շրջանում, զինվորական անցակետի մոտ ավտոմեքենան է պայթեցրել: Մյուս պայթյունը հնչել է Թարմիա քաղաքի բաց շուկայում: Շուկային է մոտեցել մոտոցիկլետ, որը պայթել է: 
Առայժմ ահաբեկչությունների պատասխանատվությունը ոչ մի խմբավորում չի ստանձնել: Զոհվածների թիվն էլ կարող է ավելանալ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

