ԱՄՆ-ում տոռնադոն մեկ մարդու կյանք է խլել, առնվազն յոթ մարդ վիրավորվել է
ԱՄՆ Իլինոյս նահանգում տոռնադոն մեկ մարդու կյանք է խլել, ևս առնվազն յոթ մարդ վիրավորվել է: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, նահանգի հյուսիսում գտնվող Ֆէյրդեյլ քաղաքում տոռնադոյի հետևանքով վնասվել է մոտ 50 շինություն:
Փրկարարները զգուշացնում են, որ փլատակների տակ կարող են զոհեր լինել: