Չիլիում բարձր ալիքից նավերը ցամաք են շպրտվել. տեսանյութ
Չիլիի ափերի մոտ հերթական երկրաշարժն է տեղի ունեցել: Ուժեղ քամու և բարձր ալիքների հետևանքով նավերը ափ են շպրտվել, ինչը արձանագրել է փրկարարական ուղղաթիռը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը տեղեկացրել էր, որ Չիլիի ափերի մոտ այսօր` սեպտեմբերի 18-ին, գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լիմարի նահանգի Օվելիե քաղաքից 70 կմ դեպի հյուսիս-արևելք:
Հիպոկենտրոնը գտնվել է 21,3 կմ խորության վրա: