Հնդկաստանն ու Ֆրանսիան համատեղ «ցամաք-օդ» դասի հրթիռ են մշակում
Ինչպես տեղեկացնում է [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/1877546]ТАСС[/url]-ը, Հնդկաստանի կառավարության պաշտպանության ոլորտի գնումների Խորհուրդը հավանություն է տվել փոքր հեռավորության «ցամաք-օդ» դասի «Maitri» հրթիռների Ֆրանսիայի հետ համատեղ մշակմանը:
Ըստ Հնդկաստանի ՊՆ աղբյուրի տարածած հաղորդագրության, հրթիռը պետք է ստեղծվի համատեղ՝ Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և մշակումների ազգային կազմակերպության և ֆրանսիական MBDA ընկերության կողմից, որը հրթիռային համակարգերի արտադրության մեջ եվրոպական առաջատար հաստատությունն է:
Հրթիռի նախագիծը քննարկվում էր դեռ 2007-ից, իսկ 2013-ին այս երկու կազմակերպությունների կողմից ստորագրվեց համապատասխան հուշագիր: