«Բորուսիա»-«Վոլֆսբերգ» խաղին գրանցվել է Եվրոպայի լիգայի որակավորման փուլի նոր ռեկորդ
Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Բորուսիա»-«Վոլֆսբերգ»[url=https://shamshyan.com/hy/article/2015/08/07/61265/] խաղում[/url] (5:0) գրանցվել է այդ մրցաշարի ընտրական փուլերի հաճախելիության նոր ռեկորդ:
«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, որտեղ կայացել է հանդիպումը, ներկա է եղել 65190 հանդիսական:
Նախկին ռեկորդը նույնպես պատկանում էր Գերմանիային. 2011 թվականին «Շալկե»-ՀԻԿ (Ֆինլանդիա) հանդիպմանը «Ֆելտինս-Արենա» մարզադաշտում ներկա է եղել 52034 հանդիսական:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-«Վոլֆսբերգ» խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: