Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 8 հանդիպում. տեսանյութ
Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում տեղի կունենան վերջին՝ 6-րդ տուրի առաջին 8 հանդիպումները:
Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր
[b]A խումբ
[/b]«Ռեալ» (Իսպանիա) - «Մալմյո» (Շվեդիա)
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)
Այս խմբում «Ռեալն» ու ՊՍԺ-ն արդեն լուծել են իրենց հարցերը:
[b]B խումբ
[/b]«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
ՊՍՎ (Հոլանդիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)
Այս խմբում շատ բան կախված է ՊՍՎ-ԲԿՄԱ հանդիպումից: Եթե հոլանդացիները հաղթեն, ապա զուգահեռ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված պետք է հաղթի «Վոլֆսբուրգին», որին ոչ-ոքին վերջին խաղում բավարար է:
[b]C խումբ
[/b]«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)
«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Աստանա» (Ղազախստան)
Այս խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել «Բենֆիկան» և «Աթլետիկոն»:
[b]D խումբ
[/b]«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բորուսիա Մ.» (Գերմանիա)
«Սևիլիա» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)
Այստեղ էլ «Մանչեսթեր Սիթին» և «Յուվենտուսն» են ապահովել իրենց տեղը Փլեյ-օֆֆում:
Նշենք, որ բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: