Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունը. զամբյուղները և մասնակիցները
Այսօր Շվեյցարիայում` Երևանի ժամանակով 19:45-ին կկայանա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունը: Խմբային փուլին կմասնակցի 32 ակումբ, որոնք չորս զամբյուղների են բաժանված:
Առաջին անգամ մրցաշարի պատմության մեջ զամբյուղները ձևավորվելու են ոչ թե ըստ թիմերի վարկանիշների, այլ ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում երկրների զբաղեցրած տեղերի:
Առաջին անգամ Իսպանիան ներկայացված կլինի 5 ակումբով, առաջին անգամ նախկին ԽՍՀՄ երկրները` 6 ակումբով:
Ներկայացնենք Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մասնակիցներին` ըստ զամբյուղների:
[b]Առաջին զամբյուղ.[/b] «Բարսելոնա», «Չելսի», «Բավարիա», «Յուվենտուս», «Բենֆիկա», ՊՍԺ, «Զենիթ», ՊՍՎ:
[b]Երկրորդ զամբյուղ.[/b] «Ռեալ», «Աթլետիկո», «Պորտու», «Արսենալ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Վալենսիա», «Բայեր», «Մանչեսթեր Սիթի»:
[b]Երրորդ զամբյուղ.[/b] «Շախտյոր», «Սևիլիա», «Լիոն», «Դինամո» Կիև, «Օլիմպիակոս», ԲԿՄԱ, «Գալաթասարայ», «Ռոմա»:
[b]Չորրորդ զամբյուղ.[/b] ԲԱՏԷ, «Բորուսիա» Մյոնխենգլադբախ, «Վոլֆսբուրգ», «Դինամո» Զագրեբ, «Մաքաբի» Թել Ավիվ, «Գենտ», «Մալմյո», «Աստանա»: