Հենրիխ Մխիթարյան. Երկրորդ խաղակեսում ուժեղացրինք ճնշումը
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի խմբային մրցաշարի 1-ին տուրում «Կրասնոդարի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/17/65213/]հաղթանակը[/url]՝ 2:1:
«Խաղը ծանր ստացվեց: Արագ գոլ բաց թողեցինք, հետո դանդաղ էինք գնդակ պահում, ազատ գոտիներ չկային:
Սակայն 2-րդ խաղակեսում «Կրասնոդարը» հոգնեց, իսկ մենք կարողացանք ուժեղացնել ճնշումը և հասնել հաղթանակի», ասել է Մխիթարյանը: