«Ֆորտունա» - «Բորուսիա»` 1:1. Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում
Բունդեսլիգայի երկրորդ շրջանի մեկնարկից առաջ Դորտմունդի «Բորուսիա»-ն վերջին ստուգողական հանդիպումը անցկացրեց:
Այսօր դորտմունդցիները Դյուսելդորֆում ստուգողական հանդիպում անցկացրեցին տեղի «Ֆորտունա»-ի հետ:
Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Դորտմունդցիների կազմում վնասվածքից ապաքինվելուց հետո իր առաջին հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտում հայտնվեց 73-րդ րոպեին:
Նշենք, որ հունվարի 31-ին Դորտմունդի «Բորուսիա»-ն Բունդեսլիգայի 18-րդ տուրի շրջանակում արտագնա մրցավեճ կանցկացնի Լևերկուզենի «Բայեր»-ի հետ:
«Ֆորտունա» - «Բորուսիա»`1:1
Գոլեր` Պոխանպալո 41’ – Բլաշիկովսկի 81’ (11մ)