«Սպարտակ» - «Ուրալ»՝2:0. Մովսիսյանը փոխարինվեց 2-րդ խաղակեսում. տեսանյութ
Ռուսական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Սպարտակ»-ը 2:0 հաշվով հաղթեց «Ուրալ»-ին: Տանտերերը հաշվի մեջ առաջ անցան 63-րդ րոպեին, իսկ խաղավարտից 5 րոպե առաջ Ռոմուլոն ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոսկովյան ակումբի կազմում անցկացրեց 53 րոպե, որից հետո փոխարինվեց:
«Սպարտակ»-ը վաստակեց 29 միավոր և հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում: «Ուրալ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը, 13 միավորով 13-րդն է: Հարկ է նշել, որ Մանուչարյանը «Սպարտակ»-ի հետ հանդիպումը բաց թողեց վնասվածքի պատճառով:
[b]«Սպարտակ» - «Ուրալ»՝2:0[/b]
Գոլեր՝ Խուրադո 63՛, Ռոմուլո 85՛