Գնդակոծվել են Հալեպի բնակելի թաղամասերը. կան տասնյակ զոհեր
                        Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերը նախօրեին հերթական անգամ ենթարկվել են ռմբակոծության, հաղորդում է BBC-ն: 
Համաձայն Սիրիայում Մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տրամադրած տվյալների՝ ռմբակոծության հետևանքով ամենաքիչը 38 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից 14-ը երեխաներ են: 
Ռումբերն ընկել են Համադանիա, Ազամիա և Սալահ Էդ-Դին թաղամասերի վրա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

