Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ արևմտյան պետություններր ճիշտ չեն հասկանում «ռազմական աջակցություն» հասկացությունը, չնայած Իրանը իրականում ռազմական տեխնիկա է մատակարարում Սիրիային, հաղորդում է Interfax-ը:
Նա պարզաբանել է, որ Իրանը ռազմական ստորաբաժանումներ չի ուղարկում Սիրիա: «Անշուշտ, Սիրիայի և Իրանի միջև ռազմական փորձագետների փորձի փոխանակում կատարվում է, սակայն դա միշտ է եղել այդպես: Իսկ ակտիվանում է հատկապես պատերազմի ժամանակ»,-ասել է նա: