Իրանը հայտնել է Ռուսաստանին նավթի մատակարարում սկսելու գործընթացի մասին
Ռուսաստաում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սանային «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը առաջիկայում պատրաստ է ակտիվացնել տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ, այն է՝ սկսել նավթ մատակարարել Ռուսաստանին:
«Ներկայումս մեր երկրների միջև այդ ոլորտում համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցություններ են ընթանում: Ընդհանուր առմամբ մենք բանակցում ենք ռուսական կողմի հետ մի շարք տնտեսական համալիր գործարքներ կնքելու շուրջ՝ սկսած էներգետիկայի բնագավառից՝ ընդհուպ մինչև բանկային համակարգ»,-ասել է իրանցի դիվանագետը:
Նրա խոսքով՝ համաձայնագրի առանցքային հարցերի շուրջ պայմանավորվածությունն արդեն կա և մնում է մի քանի տեխնիկական հարցերի շուրջ պայմանավորվել:
Հարցին, թե կարո՞ղ է արդյոք այդ համաձայնագիրը հակասել միջազգային պատժամիջոցներին, որոնք գործում են Իրանի միջուկային ծրագրի շրջանակներում, դեսպանը նշեց, որ ոչ:


