211652_close_icon
views-count3876 դիտում article-date 01:15 16-09-2015

Չեմպիոնների լիգա. Ռոնալդուի հեթ-տրիկը, «Յուվենտուսի» հաղթանակն ու մանչեսթերյան ողբերգությունը. տեսանյութ

Կայացան Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին 8 հանդիպումները A խմբում Մադրիդի «Ռեալը» 4:0 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Հաշվի առնելով Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Էսպանյոլի» հետ հանդիպումը, Ռոնալդուն 2 խաղում 8 գոլ է խփել: Այս խմբի մյուս խաղում ՊՍԺ-ն շվեդական «Մալմյոյի» նկատմամբ հեշտ հաղթանակ տարավ՝ 2:0 B խմբում «Վոլֆսբուրգը» 1:0 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Խոշոր անակնկալի հեղինակ դարձավ հոլանդական ՊՍՎ-ն, որը կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ՝ 2:1: Հանդիպումը [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/15/65009/]մթագնվեց [/url]մանկունյանցիների պաշտպան Լյուկ Շոուի ծանր վնասվածքով: C խմբում Մադրիդի «Ատլետիկոն» վստահ հաղթանակ տարավ թուրքական «Գալաթասարայի» նկատմամբ՝ 2:0: Դուբլի հեղինակ դարձավ մադրիդցիների ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը: Լիսաբոնի «Բենֆիկան» նույն՝ 2:0 հաշվով հաղթեց ղազախական «Աստանային»: D խմբում Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սևիլիան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց Բունդեսլիգայի ետնապահ Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Նշենք, որ իսպանական ակումբը երեք 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որոնցից իրացրեց երկուսը: Այս խմբի մյուս խաղում, որը թերևս օրվա գլխավոր մրցավեճն էր, «Մանչեսթեր Սիթին» պարտվեց «Յուվենտուսին»՝ 1:2, թեպետ առաջինը հաշվի մեջ առաջ անցավ: Չեմպիոնների լիգա, 1-ին տուր A խումբ «Ռեալ» (Իսպանիա) – «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 4:0 Քարիմ Բենզեմա, 30, Կրիշտիանու Ռոնալդու, 55 (11մ), 63 (11մ), 81 ՊՍԺ (Ֆրանսիա) – «Մալմյո» (Շվեդիա)՝ 2:0 Անխել Դի Մարիա, 4, Էդինսոն Կավանի, 61 B խումբ «Վոլֆսբուրգ» (Գերմանիա) – ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 1:0 Յուլիան Դրաքսլեր, 40 ՊՍՎ (Հոլանդիա) – «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 2:1 Հեկտոր Մորենո, 45, Լուսիանո Նարսինխ, 57 - Մեմֆիս Դեպայ, 41 C խումբ «Գալաթասարայ» (Թուրքիա) – «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 0:2 Անտուան Գրիզման, 18, 25 «Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Աստանա» (Ղազախստան)՝ 2:0 Նիկոլաս Գայտան, 51, Կոստաս Միտրօղլու, 61 D խումբ «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Յուվենտուս» (Իտալիա)՝ 1:2 Վենսան Կոմպանի, 57 – Մարիո Մանջուկիչ, 70, Ալվարո Մորատա, 81 «Սևիլիա» (Իսպանիա) – «Բորուսիա Մ.» (Գերմանիա)՝ 3:0 Կևին Գեմեյրո, 47 (11մ), Էվեր Բանեգա, 66 (11մ), Կոնոպլյանկա, 84
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր