Մարկո Ռոյսի հեթ-տրիկը կամային հաղթանակ պարգևեց «Բորուսիա»-ին. տեսանյութ
Բունդեսլիգայի 28-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվեց հետնապահների շարքում ընթացող «Շտուտգարտ»-ին: Համառ և անզիջում պայքարում ընթացած հանդիպումն ավարտվեց Կլոպի թիմի 3:2 հաշվով կամային հաղթանակով: Խաղի գլխավոր հերոսը դարձավ Մարկո Ռոյսը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցացրեց 60 րոպե, որից հետո փոխարինվեց: Այս հաղթանակից հետո դորտմունդցիները մրցաշարային աղյուսակում շրջանցեցին «Շալկե 04»-ին և կրկին բարձրացան երկրորդ տեղ:
«Շտուտգարտ» - «Բորուսիա»`2:3
Գոլեր` Գենտներ 9', Հարնիկ 19' – Ռոյս 30’, 68 (11մ), 83'