Ավստրալիայում խոշոր դինոզավրի մնացորդներ են հայտնաբերվել. լուսանկարներ
                        Ավստրալական Լայթնինգ-Րիդջ քաղաքում հանքափորները պատահաբար հայտնաբերել են խոշոր դինոզավրի մնացորդներ: 
Կմախքը բավականին լավ է պահպանվել: Պարզվել է՝ այն պատկանում է դինոզավրերի հազվագյուտ՝ Մեգառապտորիդների խմբի ներկայացուցչի, որը մինչ այդ գիտությանը հայտնի չի եղել: 
Գտածոյի երկարությունը 6,7 մետր է: Այդպիսով, այն համարվում է Ավստրալիայում երբեւէ գտնված ամենամեծ գիշատիչ դինոզավրը: Հատկանշական է, որ գիշատչի միայն մագիլը 2 սմ է:
                                            
                    
                                            
                        
            

