Պորտուգալիայում խոշոր դինոզավրի մնացորդներ են հայտնաբերվել
Պորտուգալիայում հնէաբաններն անհայտ դինոզավրի մնացորդներ են հայտնաբերել, որը, ըստ ոսկրերի և ատամների չափերի, ամենախոշոր գիշատիչն է եղել, գրում է PLOS One ամսագիրը։
«Torvosaurus gurneyi»֊ի կոչվող դինոզավրի ոսկրերը Լիսաբոնից դեպի հյուսիս գտնվող ժայռում են գտել։ Նա ապրել է մոտ 150 մլն տարի առաջ,որի երկարությունը 10 մետր էր, քաշը՝ 4֊ից 5 տոննա։ Կենդանու 10 սմ երկարության ատամները սուր ածելու են նման։