Մարսի վրա դինոզավրի գանգ է հայտնաբերվել
Ամերիկացի մասնագետները NASA-ին պատկանող Curiosity ռոբոտի՝ Մարս մոլորակի վրա արված լուսանկարում նկատել են բուսակեր դինոզավրի գանգ:
NASA-ի կայքում հրապարակված այս լուսանկարում ուսումնասիրողները նկատել են գանգանման մի բան, որը հնարավոր է դինոզավրի գանգ լինի:
Նկարը մեծացնելուց հետո կարելի է տեսնել ծնոտը և քթածակը: Սակայն ենթադրյալ կենդանու մարմնի այլ մասերը չի հաջողվել նկարել:
Ապացույցն այն բանի, որ նկարում, ոչ թե քար է, այլ կենդանու գանգ, վկայում են ատամները: Հնէաբանները կարծում են, որ ելնելով ատամների ձևից և չափից, այն պատկանում է խոտակեր դինոզավրի: