Դինոզավրի նոր տեսակ է հայտնաբերվել
                        Կանադայի թանգարաններից մեկում բրիտանացի հնագետը դինոզավրի նոր տեսակ է հայտնաբերել, որը ստացել  «Պանտեցերապտոս Ակվիլոնիս» անվանումը: 
Դինոզավրի մնացորդները թանգարանի պահոցում էին մնացել ավելի քան 75 տարի, քանի որ ի սկզբանե սխալ էին թվագրվել: 
Թանգարանի տվյալներով, մնացորդները պատկանել են «Անխեցերատոպս» տեսակի  դինոզավրին, սակայն մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հնագետ Նիկ Լոնգրիչը  հայտարարել է, որ դրանք մինչ օրս անհայտ տեսակի դինոզավրի են պատկանում: 
Գիտնականի խոսքով՝ «Պանտեցերապտոս Ակվիլոնիս»-ները եղել են  մոտ ցլի չափ, սնվել բուսականությամբ: Այդ դինոզավրերն ապրել են մոտ 75 միլիոն տարի առաջ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

