211652_close_icon
views-count46958 դիտում article-date 13:16 13-09-2015

Առեղծվածային գողություն Երևանում. թալանել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի բնակարանը, ավտոտնակից էլ առևանգել նրա Mercedes-ը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Նոր Նորք և Ավան վարչական շրջանների քննչական բաժնում առանձնակի խոշոր չափի գողության փաստով քրեական գործ է հարուցվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 25-ի ժամ 16:00-ից մինչև օգոստոսի 28-ի ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կան անձանց կողմից Նոր Նորքի 4-րդ զանգված Հովհաննիսյան փողոցի 14 շենքի 8-րդ բնակարանից կատարված գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ժամանակահատվածում հանցագործը կամ հանցագործները տեխնիկական միջոցների գործադրմամբ, ճաղավանդակը պոկելու և պատուհանի փեղկը արտաքին միջամտությամբ բացելու միջոցով գողացել են հետռուստացույց, ժամացույց, բաճկոն և խոշոր չափի գումար: Գ. Շամշյանի տեղեկություններով` այդ ամենից հետո հանցագործները բնակարանից վերցրել են ավտոտնակի բանալիները, որտեղ կայանված է եղել Mercedes մակնիշի 34 NM 978 համարանիշի ավտոմեքենան: Նշված ավտոմեքենան էլ առևանգել են: Գ. Շամշյանի տեղեկություններով` նշված բնակարանը պատկանում է Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի պետի տեղակալ 40-ամյա Արման Գալստյանին: Գողության մասին ոստիկանություն է հայտնել նրա ազգականը` Նորայր Մելքոնյանը: Ըստ նախնական տեղեկությունների` քաղաքապետարանի աշխատակիցը կրել է մոտ 100 հազար ԱՄՆ դոլարի վնաս: Ոստիկնությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, առևանգված Mercedes-ը և գողունը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր