211652_close_icon
views-count11009 դիտում article-date 13:16 18-03-2016

20 միլիոնի գողություն՝ Գյումրիում. թալանել են ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոն»-ի «Շիրակ» մասնաճյուղի փոխտնօրենի բնակարանը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Մուշի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ 1-ին միկրոշրջան 3-րդ թաղամասի բնակիչ, 63-ամյա Ռուբեն Գևորգյանը և հայտնել, որ մարտի 17-ին, ժամը 09:40-14:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կան անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի 2-րդ հարկի մուտքի դուռը, մտել ներս և գողություն կատարել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը կամ հանցագործները Ռ. Գևորգյանի, ով աշխատում է ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Շիրակ» մասնաճյուղի փոխտնօրեն, ննջասենյակիցներից հափշտակել են 6 հազար ԱՄՆ դոլար, 15 մլն դրամ և 1 մլն 830 հազար դրամին համարժեք ոսկյա և արծաթյա զարդեր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավ որությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր