Եվրախորհրդարանը կքննարկի ադրբեջանցի չինովնիկների դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևի նախագիծը
Եվրախորհրդարանի «Լիբերալ-դեմոկրատական դաշինք»-ը օրակարգ է բարձրացրել ադրբեջանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևի նախագիծը:
Բանաձևի տեքստը հրապարակվել է Եվրախորհրդարանի կայքում: Նրանում խոսվում է Ադրբեջանում լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ բարձրաստիճան չինովնիկների շարունակական հետապնդումների ու ճնշումների մասին:
Բացի այդ, 17-րդ հոդվածում նշված է, որ Եվրամիությունը պետք է կոչ անի Ադրբեջանի իշխանություններին վերանայել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի վերաբացումը և շարունակի կազմակերպության հետ համագործակցությունը:
21-րդ հոդվածում էլ կոչ է արվում ԵՄ անդամ պետություններին և ԵՄ Արտաքին քաղաքականության հարցերով վարչությանը հրաժարվել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին դիտորդներ ուղարկելու մտադրությունից:
«Ներկա պայմաններում Ադրբեջան դիտորդներ ուղարկելն անիմաստ է և ծառայում է ընտրությունների լեգիտիմացմանը, որոնք անցկացվում են լուրջ խախտումներով»,-ասված է բանաձևում: