211652_close_icon

Եվրախորհրդարանը քվեարկել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման բանաձևի օգտին

views-count1146 դիտում article-date 11:51 12-06-2015
Եվրոպայի խորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել բանաձևին, որով կոչ է արվում երկարաձգել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետը, հաղորդում է rosbalt.ru-ն: Բանաձևին կողմ է քվեարկել 356 պատգամավոր, դեմ՝ 183-ը: Փաստաթղթի հեղինակները նշում են, որ ԵՄ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունները երկարաժամկետ հեռանկարում պետք է ուղղված լինեն համագործակցությանը, այլ ոչ առճակատմանը: Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանը գտնում է, որ այդ ուղղությամբ շարժվելը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Մոսկվան ամբողջովին և անվերապահորեն իրագործի հրադադարի պահպանման և Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու մասին համաձայնագիրը:

Նմանատիպ նյութեր