211652_close_icon
views-count2203 դիտում article-date 08:39 10-09-2015

«Չեք անցկացնելու»-ն արդեն խնդիրների է հանդիպել. «ՉԻ»

«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Սեպտեմբերի 12-ին «Չեք անցկացնելու» նախաձեռնության անդամները նախատեսել են «Ոչ»-ի ճակատի համաժողով անցկացնել, սակայն այդ հարցում հանդիպել են մի շարք խնդիրների: Երևանյան հյուրանոցները հրաժարվել են դահլիճ տրամադրել նրանց: Այդ մասին պատմեց նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, հյուրանոցների մի մասը միանգամից է հրաժարվել դահլիճ տրամադրել, ասելով, որ ազատ դահլիճ չունեն, մյուս մասը համաձայնվելուց որոշ ժամանակ անց չեղյալ է արել համաձայնությունը: Ընդ որում, նրանց մի մասը նախաձեռնության անդամներին ասել է, թե պայմանավորվածությունից հետո են պարզել, որ իրականում մոտակա բոլոր օրերին իրենց դահլիճները զբաղված են լինելու, մի մասն էլ բաց տեքստով ասել է, որ չեն ցանկանում խնդիրներ ունենալ»:

Նմանատիպ նյութեր