Վրաստանի ընդդիմությունը ցանկանում է փոխել երկրի ընտրական համակարգը
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները որոշել են ստորագրահավաք կազմակերպել, որի միջոցով հնարավորություն կունենան փոփոխություններ մտցնել ընտրական համակարգում:
Վերջիններիս գլխավոր նպատակն է վերացնել մեծամասնական համակարգը և հաջորդ տարի համամասնական համակարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Նախաձեռնող խմբի մեջ են 10 ոչ խորհրդարանական և 2 խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ՝ «Միացյալ ազգային շարժում»-ը և «Ազատ դեմոկրատներ»-ը, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Անհրաժեշտ կլինի հավաքել 200 հազար ստորագրություն: