Եթե ընդդիմությունը կարողանում է երկրի գործարարների համար խնդիրներ ստեղծել այլ երկրի խոշոր ընկերություններում, դա նշանակում է, որ տվյալ պետությունը չունի աշխատող կառավարություն․ Հակոբ Բադալյան
Առնվազն ծիծաղելի է, երբ պետական պաշտոնյան հայտարարում է, թե «ընդդիմադիր ուժերն» են հայկական արտադրողների համար Վայլդբերիզի և Օզոնի շրջանակում սահմանափակումներ մտցնելու իրողության թիկունքում: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Այսինքն, ընդդիմադիր ուժերն են արել այնպես, որ կիրառվեն այդպիսի սահմաափակումներ: Սա իհարկե ծիծաղելի է մի կողմից, բայց մյուս կողմից պարզապես տխուր եւ մտահոգիչ է, մի քանի պատճառով:
Նախ, հերթական անգամ դրսեւորում է, թե սեփական լսարանի ողջախոհության ու մտածելու կարողության հանդեպ ինչպիսի արհամարական եւ քամահրական վերաբերմունք ունի կառավարող ուժը:
Դրանից բացի, սա դրսեւորում է, թե իրականում ինչպիսին է այդ կառավարող ուժի աշխատանքի էֆեկտիվությունը: Որովհետեւ, եթե ընդդիմությունը կարողանում է երկրի գործարարների համար խնդիրներ ստեղծել այլ երկրի խոշոր ընկերությունների համակարգում, ապա դա նշանակում է, որ տվյալ պետությունը չունի աշխատող կառավարություն: Հակառակ պարագայում, եթե կառավարությունները աշխատում են արդյունավետ եւ պատասխանատու, աշխատում, են էֆեկտիվ եւ կոմպետենտ, որեւէ ընդդիմություն չի կարող որեւէ այլ երկրում խնդիր առաջացնել հայկական տնտեսությա համար:
Եվ դա այդպես է գործնականում բոլոր երկրների պարագայում: Այսինքն, Գերմանիայի ընդդիմությունն օրինակ չի կարող Ինդոնեզիայում կամ Նահանգներում խնդիր ստեղծել գերմանական տնտեսվարողի համար, եթե երկիրն ունի կառավարություն՝ աշխատող կառավարություն: Այլ հարց է, որ հենց աշխատող կառավարությունն է իր վատ աշխատանքի եւ ոչ կոմպետենտության հետեւանքով ստեղծում, առաջացնում այդ խնդիրները իր տնտեսվարողի համար:
Եվ մյուսը. այդ «պատճառաբանության» նպատակը նաեւ մանիպուլյատիվ քարոզչական էֆեկտն է, որպեսզի զանազան տնտեսվարողները, արտադրողները այսպես ասած՝ անբարյացկամ տրամադրվեն ընդդիմադիր ուժերի նկատմամբ: Սա էլ փաստորեն նշանակում է, որ կառավարող ուժը ոտնահարում է նաեւ տնտեսվարողների, արտադրողների ողջախոհության կանխավարկածը»,-գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է, որ Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ։