211652_close_icon
views-count1172 դիտում article-date 13:57 09-09-2015

Խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ

Քաղաքացի Վարդան Դ.-ն ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետին տեղեկացրել է, որ իր ծանոթը գտնվում է կալանքի տակ և վերջինիս պայմանական ազատազրկման դատապարտելու հարցում օգնելու համար քննչական բաժնի պետին տվել է 6 հազ. ԱՄՆ դոլար գումար, սակայն վերջինս չի կատարել իր խոստումը և յուրացրել է գումարը: Քաղաքացի Վարդան Դ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր