211652_close_icon
views-count1048 դիտում article-date 12:18 08-12-2014

Խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱԻՆ-ի աշխատակցի դեմ

Քաղաքացի Լորիկ Վ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Ըստ Լորիկ Վ.-ի հաղորդման` իր քրոջ որդին` ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցը, ՀՀ պաշտպանության նախարարությունից իրեն` որպես անօթևանի, բնակարան ձեռք բերելու համար հատկացվող գումարը իբրև շուտ ստանալու համար, իր վստահությունը չարաշահելով, վերցրել է լիազորագիր, ինչի հիման վրա բանկից ստացել է հատկացված 13 մլն. 800 հազ. ՀՀ դրամը, որից 8 մլն. 960 հազ. ՀՀ դրամը տվել է իրեն, իսկ 4 մլն. 840 հազ. ՀՀ դրամը` խաբեությամբ հափշտակել: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր