Ստավրապոլում ծառից կախված կմախք է հայտնաբերվել
ՌԴ Ստավրապոլի երկրամասի Լերմոնտով քաղաքում ոստիկանները հայտնաբերել են կմախք, որը կախված է եղել ժայռի վրա գտնվող ծառից՝ ավտոճանապարհից երկու կմ հեռու:
Փորձաքննությամբ պարզվել է, որ մահացածը երիտասարդ տղամարդ է: Նրա դին այդ վիճակում մնացել է մոտ կես տարի: Նրա ինքնությունը փորձում են պարզել, կատարվում է քննություն: