211652_close_icon
views-count19756 դիտում article-date 12:57 24-10-2022

Ողբերգական դեպք Երևանում․ Հաղթանակ գյուղում գործող «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի» բակում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու դի․ հայտնաբերվել է նաև նամակ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի» բակում ծառից կախված տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել  է Արտակարգ իրավճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 80-ամյա Պերճ Գ․-ն էր, ում մոտ հայտնաբերվել է նաև նամակ, որում մասնավորապես գրել է, որ իր մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ։ «Եվ որևէ մեկին չմեղադրեք։ Սա իմ մտքի թռիչքն է։ Չեմ դիմանում ցավերին։ Չեմ ուզում ավելորդ տեղը չարչարվեմ»։ 

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր