Ռուսաստանում աղքատների թիվն ավելացել է 2,7 միլիոնով
Այս տարվա երկրորդ եռամսյակում նվազագույն աշխատավարձ ստացող ռուսաստանցիների թիվն ավելացել է 2,7 միլիոնով: Վիճակագրության համաձայն՝ ամսական 10,017 հազար ռուբլի ստացողների թիվն այս պահին 20,1 միլիոն է:
Մինչդեռ 2014թ. երկրորդ եռամսյակի տվյալներով՝ աղքատ համարվողները 17,4 միլիոն էին: Այսպիսով, Ռուսաստանի բնակչության 14%-ն աղքատ է: