211652_close_icon
views-count1719 դիտում article-date 20:49 07-09-2015

Ացախի վարչապետ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հանդես կգա առցանց ասուլիսով

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սկսել է հերթական առցանց հարցուպատասխանը, որի շրջանակներում ֆեյսբուքի և թվիթթերի օգտատերերը հնարավորություն ունեն մինչև սեպտեմբերի 15-ը հարցեր հղել նրան՝ ստանալով վարչապետի պատասխանները: Ֆեյսբուք սոցիալական ցանցի բոլոր օգտատերերն ու լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերը վարչապետին կարող են ուղղել առցանց՝ ԼՂՀ կառավարության [url=https://www.facebook.com/events/1026417977397934/]ֆեյսբուքյան պաշտոնական էջի[/url] համապատասխան միջոցառման միջոցով: Հարցեր կարող են հղվել նաև թվիթթերում վարչապետի մամլո քարտուղար [url=https://twitter.com/a_beglaryan]Արտակ Բեգլարյանի պաշտոնական էջի [/url]միջոցով: Հարցերը կընդունվեն մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 18:00-ն, որոնց պատասխանները տեսանյութի տեսքով կտեղադրվեն կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Նշենք, որ վարչապետ Արայիկ Հարությունյանը առցանց ասուլիսով հանդես է գալիս արդեն չորրորդ անգամ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր