32-ամյա Վալերին ծառայողական պարտականությունները կատարող 3 ոստիկանի է ծեծել
32-ամյա Վալերի Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր ագրեսիվ վարքագծով` կապված ոստիկանության ծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է, այն է՝ բռունցքով հարվածել է Ա.Բադալյանի գլխին, ոտքով ՝ Գ.Ղարախանյանի ոտքին, ինչպես նաև բռունցքով հարվածել է Գ.Հարությունյանի դեմքին:
Վ. Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի 1-ին մասով։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։