211652_close_icon
views-count104040 դիտում article-date 15:25 26-05-2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այցելեց ոստիկանության կրթահամալիր, նա հարգանքի տուրք մատուցեց ծառայողական պարտականությունները կատարած զոհված ոստիկանի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 26-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այցելեց ոստիկանության կրթահամալիր, որտեղ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանդիսությունը սկսվեց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի հիշատակի ոգեկոչման արարողությամբ: Պարեկապահակետային գնդի ոստիկան, ջոկի հրամանատար Ա. Շախգուլյանը զոհվեց այս տարվա մայիսի 3-ին մինչև ատամները զինված նենգ հանցագործին վնասազերծելիս: Ա. Շախգուլյանի անունն այսօր վիմագրվեց կրթահամալիրի տարածքում գտնվող «Մեզ բացակա չդնեք» հուշակոթողին: Արարողությանը մասնակցում էին նաև ոստիկանության կրթահամալիրի սպայակազմը, կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի գլխավորությամբ։ Ներկա էին նաև զոհված ոստիկանների հարազատները, հյուրեր: Պատվո համազարկից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, որից հետո բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը կատարեց հոգեհանգստի կարգ: Ոստիկանության պետ Վ. Օսիպյանն ու միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին: Արարողությունն ամփոփվեց կրթահամալիրի սաների շարային երթով, որից հետո ՀՀ ոստիկանոթյան պետը կրթահամալիրի պետ Հ. Վարյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց հաստատության տարածքում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 316+
316+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր