Նախկին դերասանը Գվատեմալայի նախագահական ընտրություններում առաջատար է
                        Գվատեմալայում անցկացված նախագահական արտահերթ ընտրություններում առայժմ առաջատար է Ջիմմի Մորալեսը, ով նախկինում դերասան է աշխատել: 
Ինչպես հաղորդում է BBC-ն, քվեաթերթիկների 12,6% հաշվարկով Մորալեսը հավաքել է ձայների 25,6%-ը: Նրա հիմնական մրցակիցը աջ կենտրոնամետ Մանուել Բալդիսոնն է, ով հավաքել է ձայների 21%-ը: 
Ամենայն հավանականությամբ թեկնածուներից և ոչ ոքի չի հաջողվի առաջին փուլում հավաքել ձայների 50%-ը: Այդ դեպքում ընտրությունների 2-րդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 25-ին: 
Նշենք, որ Գվատեմալայի նախորդ նախագահ Օտտո Մոլինան հեռացվեց պաշտոնից և զրկվեց անձեռնմխելիությունից այն բանից հետո, երբ նրան մեղադրանքներ առաջադրվեցին մաքսային մարմիններում խոշոր կոռուպցիոն գործունեություն ծավալելու համար: Իր մեղքը նա չի ընդունում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

