211652_close_icon

Բացարձակ առաջատար. ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը հավաքում է ձայների 76,67%-ը

views-count4924 դիտում article-date 09:42 19-03-2018
ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 99,75%-ի մշակումից հետո հավաքում է 76,67% ձայն, հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները։ Նշվում է, որ, գործող նախագահն իր կարիերայի ընթացքում ընտրողների ռեկորդային քաղաքական աջակցությունն է վայելում. նրա օգտին քվեարկել է 54,4 մլն քաղաքացի, ինչը 5,1 մլն-ով ավելի է 2004 թ-ին գրանցված ցուցանիշից։ ՌԴ Կոմունիստական կուսակցությունից թեկնածու Պավել Գրուդինինը հավաքում է 11,79%, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,66%, հեռուստառադիոհաղորդավարուհի Քսենիա Սոբչակը՝ 1,67%, «Յաբլոկո»-ի ղեկավար Գրիգորի Յավլինսկին՝ 1,04%, Բորիս Տիտովը՝ 0,75%, Մաքսիմ Սուրայկինը՝ 0,68%, Սերգեյ Բաբուրինը՝ 0,65% ձայն։ ՌԴ գործող նախագահն իր կողմնակիցներին շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ՝ հայտարարելով, որ իր թիմին հաջողվեց ցուցադրել արժանի արդյունք։ Պուտինին արդեն շնորհավորել են մի շարք առաջնորդներ՝ Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն, Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչը, այլք։

Նմանատիպ նյութեր