Ոստիկանները հայտնաբերել են 2 շաբաթ առաջ տանից դուրս եկած եւ անհետ կորած աղջնակին
Հայտնաբերվել է օգոստոսի 19-ից Կենտրոնականի բաժնի կողմից որպես անհետ կորած, որոնվող Մ. Պոպովան։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նա տանից դուրս էր եկել եւ չէր վերադարձել։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 3-ին, ժամը 23.30-ին, Մ. Պոպովան հայտնաբերվել է Երեւանի Վարդանանց փողոցում եւ ներկայացվել բաժին: