211652_close_icon
views-count3480 դիտում article-date 08:32 05-09-2015

Դատական հայց՝ Ծառուկյանի ընկերության դեմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Ֆիտտիխ Հալդի հայ-շվեյցարական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության և հսկող էլեկտրոնիկայի վաճառքով, «Մուլտի Գրուպ կոնցերն» ՍՊԸ-ի դեմ հայց է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ինչպես հայտնի է՝ «Մուլտի Գրուպ կոնցերն» ՍՊԸ-ն պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Հայ-շվեյցարական ընկերությունը հայցը ներկայացրել է այս տարվա մայիսի 12-ին և դատարանից պահանջում է ԲՀԿ նախկին առաջնորդի ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 5 միլիոն դրամ: Ի դեպ, «Ֆիտտիխ Հալդի հայ-շվեյցարական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն դատարանին միջնորդել է որպես հայցի ապահովման միջոց «Մուլտի Գրուպ կոնցերն» ՍՊԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնել: Սակայն հայցը քննող դատավոր Էդիկ Ավետիսյանը միջնորդությունը մերժել է»:

Նմանատիպ նյութեր