11625 դիտում
09:24 05-11-2014
Դատական հայց է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի փեսայի ընտանիքի դեմ. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը» դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դստեր` Գայանե Քոչարյանի ամուսնու` Վիգեն Չատինյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ:
««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նշված հիմնադրամը դեռեւս 2014թ. հուլիսի 21-ին հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` «Միստր Շեդո» ձեռնարկության դեմ: Հիմնադրամը դատարանից պահանջել է ընկերությունից հօգուտ հիմնադրամի բռնագանձել 3 միլիոն 851 հազար դրամ գումար:
«Միստր Շեդո» ԱՁ-ն հիմնադրվել է 2012 թվականին, եւ ըստ պետռեգիստրի՝ նրա հիմնադիրը Արա Չատինյանն է: Սակայն դատարանում որպես պատասխանող հանդես են գալիս Վիգեն Չատինյանը, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի փեսան, եւ նրա մայրը` Մարինա Չատինյանը: Ի դեպ, Մարինա Չատինյանն անշարժ գույքի վաճառքով զբաղվող «Բարս» ընկերության հիմնադիր-տնօրենն է: Նրա մյուս որդին էլ 2013-ին ամուսնացել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի դստեր հետ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1939 դիտում
10:46 10-12-2019
Բարձրագույն դատական խորհրդի դեմ 21 դատական հայց կա․ «Ժողովուրդ»
2418 դիտում
17:56 10-11-2015
Աշոտի եւ նախկին փեսայի խոսակցությունը ավարտվել է ծանր հետեւանքներով: նա «կիսլատան» լցրել է նախկին փեսայի դեմքին
4210 դիտում
09:41 11-11-2014
Դատական հայց է ներկայացվել Երևանի նախկին ոստիկանապետի որդու դեմ. Ժողովուրդ
Այս բաժնից
1252 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»