Դատական հայց՝ հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Օկոևի դեմ. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ իրեն հայտնի է դարձել այն մասին, որ ճանաչված մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Օկոևի դեմ դատական հայց է ներկայացվել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Բանն այն է, որ դեռևս 2013թ. հուլիսի 22-ին դատարանին դիմած Ֆրանսիայի քաղաքացի Անդրեյ Լըկամյունը պահանջել է մանկաբարձ Սերգեյ Օկոևին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից առանձնացնել նրա՝ պարտապանի բաժինը:
«Թե որն է դատական այս վեճի պատճառն ու նախապատմությունը, առայժմ պարզել չհաջողվեց: Նշենք միայն, որ այս գործով մի քանի նիստ հետաձգվել է՝ կողմերի դատարան չներկայանալու պատճառով»,–հավելում է թերթը։
Կարդացեք՝ թերթի այսօրվա համարում։