ԵԽԽՎ նախագահը Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել Հադիջա Իսմայլովային
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը խստորեն քննադատել է Ադրբեջանի ղեկավարությանը, ովքեր, քաղաքականացնելով հայտնի լրագրող Հադիջա Իսմայլովայի լրագրողական գործունեությունը, մի շարք կեղծ մեղադրանքների առաջադրմամբ նրան մեղավոր են ճանաչել և ազատազրկման են դատապարտել:
«Այդ դատավճիռը չափազանց վրդովեցրել է ինձ և խոսում է այն մասին, որ Ադրբեջանի դատական համակարգում շատ լուրջ և սիստեմատիկ խնդիրներ կան»,-մեջբերում է Բրասսերի խոսքը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
ԵԽԽՎ նախագահը կոչ է արել ազատ արձակել Իսմայլովային և դադարեցնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավապաշտպանների և լրագրողների հետապնդումները: