Curiosity-ն Մարսի հերթական լուսանկարներն է ուղարկել Երկիր մոլորակ: Այս անգամ եւս Կարմիր մոլորակը զարմացրել է տարօրինակ «իրերով»: Լուսանկարներից մեկում նկատելի է «թռչող գդալ»: Սկզբում մասնագետները նկատել են միայն գդալը, հետո՝ ստվերը եւ ենթադրել, որ այն «օդի մեջ կախված» է:
Որոշ գիտնականներ նշել են, որ այն չի կարող բնական ծագում ունենալ: Իսկ NASA-ում, ինչպես միշտ, չեն մեկնաբանել հերթական «գտածոն»: