Curiosity-ն Մարսի վրա տարօրինակ կենդանու մնացորդներ է լուսանկարել
Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի վրա լուսանկարել է ինչ-որ կենդանու մնացորդներ, որոնք դինոզավրի կմախք են հիշեցնում: Լուսանկարում ենթադրյալ կմախքի միայն մի մասն է երեւում: Հիմնական հատվածը ծածկված է գրունտով, ուստի ձեւի եւ չափերի մասին ենթադրություն NASA-ի մասնագետները չեն կարող անել:
Գիտնականները չեն կարող բացատրել, թե ինչպես է ենթադրյալ կենդանու կմախքը հայտնվել Մարսի վրա: Որոշ մասնագետների կարծիքով էլ` լուսանկարում պարզապես քարերի շարվածք է: